Ռեալիզմը գոյատևման ու պայքարի հիմքն է (հայ իրականության մեջ իրատեսին հաճախ խառնում են հոռետեսի հետ, որը, հավանաբար, մի կողմից էմոցիոնալ արձագանք է, մյուս կողմից՝ հայ իրականության ռեալիզմը առավելապես հանգում է հոռետեսականության). այն հնարավորություն է տալիս՝
- փորձել սառը գնահատել առկա իրավիճակը, ինչի մեջ հայտնվել ես,
- հնարավորություն է տալիս հնարավորինս օբյեկտիվ գնահատել այն ռեսուրսները, որոնք կան տրամադարությանդ տակ որևէ գործողություն նախաձեռնելու ու իրականացնելու համար,
- ռեալիզմը հնարավորություն է տալիս հասկանալ այն միջավայրն ու ուժային բալանսը, որ քեզ շրջապատում է,
- ռեալիզմը հնարավորություն է տալիս, առանց զգացմունքի ու միֆերի, չափելի հասկացություններով սահմանել նպատակներդ ու ձևակերպել խնդիրներդ,
- ռեալիզմը հնարավորություն է տալիս առանց միֆերի չափել ու հասկանալ հակառակորդներիդ ու դաշնակիցներիդ,
- ռեալիզմը միֆեր ու արդարացման ուղիներ չի ձևակերպում՝ արդարացնելու չարած աշխատանքն ու ձախողած քայլերը,
- ռեալիզմը ուժի ու հզորության տարրերով սահմանում է պետության համար հասանելի նպատակներն ու քայլերի շղթան, որ հանգեցնելու են այդ նպատակների իրականացմանը:
Ես ռեալիստ եմ ու հենց այդ դիքերից եմ հարցերին մոտենում, չնայած հարցերի մի մեծագույն մասը իմ պետության ու հայրենիքին են վերաբերում:
Ռեալիզմը ձևակերպում է իրատեսական շահը, այսինքն, շահի այն տեսակը, որի համար իրացման առումով կան առավելագույն հնարավորություններ ու քայլերի հաջորդականություն:
Պետական շահը բացառապես հենց այս ելակետով պետք է սահմանվի, որը դրսևորվելու է թվերով, փաստերով ու սցենարներով:
ՖԲ փրկիչներն ու պոպուլիստները դժվար հասկանան, այն, ինչ գրել եմ. սա առավելապես հասու է տեխնոկրատներին:
Ուժային բալանսի ցանկացած փոփոխություն այլընտրանք չի ստեղծելու այն իմաստով, որ պոպուլիստները հայտնվելու են աղբարկղում, իսկ տեխնոկրատները ծայրահեղ վատագույն պայմաններում փորձելու են խնդիր լուծել:
Ալեն Ղևոնդյան